Դիմորդի անկյուն
2021-2022 ուսումնական տարվա ընդունելություն
ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա ընդունելություն 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում:
Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- 2 լուսանկար (3×4 չափսի)
- դիմում (լրացվում է տեղում)։
Դիմորդները փաստաթղթերը կարող են ներկայացնել հունիսի 21-ից մինչև հուլիսի 6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի կիրակի օրերից։
Դիմորդները հուլիսի 8-13-ը հանձնելու են քննություններ.
- 7-րդ դասարան — մաթեմատիկա, 08.07.2021թ.
- 8-րդ դասարան — մաթեմատիկա, 11.07.2021թ.
- 10-րդ դասարան — մաթեմատիկա 13.07.2021թ., ֆիզիկա 10.07.2021թ.
Քննութուններին մասնակցելու համար դիմորդը ՀՀ «Ֆինանսների նախարարության Գործառնական վարչություն» դպրոցի 900018001835 հաշվեհամարին պետք է փոխանցի 1500 դրամ՝ նշելով մասնակցի անունը:
Քննությունների սկիզբը ժամը 9:00-ին: (Աշխատակարգ)
Տնօրինություն